AM | RU
USD
EUR
RUB

«Եթե առաջիկա 10-15 օրերին հողը ձնաշերտով չպատվի, աշնանացան ցորենի բերք չենք ունենա»

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Կայուն շարունակվող տաք և անձյուն ձմեռը սկսել է մտահոգել գյուղատնտեսներին և բնապահպաններին։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից 3-5 աստիճանով բարձր մնալ։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է, որ եթե առաջիկա 10-15 օրերին հողը ձնաշերտով չպատվի, ապա աշնանացան ցորենի բերք չենք ունենա։

«Էսօր մեզ համար միակ մտահոգիչ հարցն այն է, որ աշնանացան ցորենի ցանքատարածությունները հիմնականում փակված չեն։ Խնդիրը հատկապես առկա է Շիրակի գոտում, Արարատյան հարթավայրում։ Դա մտահոգիչ է, որովհետև «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։

Գյուղատնտեսի խոսքով, աշնանացան ցորենի խնդիը լուրջ է, քանի որ մի կողմից պակասել են ցանքատարածությունները, մյուս կողմից՝ ցանված տարածքներում հողը ձնաշերտով պատված չէ. «Եթե 10 օրվա մեջ ձնածածկույթ լինի, կունենանք կորուստներ, բայց փոքր չափով»։

Բերբերյանը նշում է, որ խաղողի այգիները և բերքատու ծառերը ակտիվություն ցույց չեն տա, ուստի այդ ուղղությամբ անհանգստանալ դեռ չարժի։

«Երեկոյան 0 աստիճանից ցածր է ջերմաստիճանը, վեգետացիա չի կարող լինել։ Էնպես որ էնտեղ դեռ վտանգներ չենք տեսնում։ Բայց դեռ չգիտենք, թե բնությունն ինչ անակնկալներ կմատուցի մեզ»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Բնապահպանական տեսանկյունից ևս տեղումների բացակայությունը բավականին մտահոգիչ է։

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չոր ձմեռը առաջին հերթին ջրային ռեսուրսների խնդիրն է սրելու։

«Մենք առանց այդ էլ ունենք ջրային ռեսուրսների խնդիր՝ Սևանից մինչև գետեր, որոնց վրա կառուցվել են ՀԷԿ-եր։ Դրան կից գյուղերն ամռան ընթացքում ունենում են ոռոգման խնդիր, իսկ եթե ջրամբարներում ձնհալից առաջացած ջուր չլցվի, ապա Սևանից ջրբացթողումներ պետք է անեն, ինչը գլոբալ խնդիր է մեզ համար»,- նշեց Սիլվա Ադամյանը։

Վերջինիս խոսքով, երկրորդ խնդիրը, որ առաջացնում է չոր ձմեռը, հրդեհավտանգ իրավիճակն է։

«Ամեն օր լսում ենք ահազանգեր, որ անտառածածկ հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Դա ևս ձյան պակասի և օդի բարձր ջերմաստիճանի հետևանք է։ Մենք դեռ չգիտենք՝ գարնանը մեզ ինչ է սպասվում, կարող է գարնանը բացասական ջերմաստիճան գրանցվի։ Իսկ Հայաստանը պատրաստ չէ կլիմայական այս գլոբալ փոփոխություններին։ Անգամ Ավստրալիայի պես հզոր պետությունը չկարողացավ իր կենդանական և բուսական աշխարհը պահպանել»,- նշեց Ադամյանը։

Բնապահպանի խոսքով, խիստ կարևոր է կենսաբազմազանության պահպանությունը, որի պահպանման համար ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ հաշվի առնելով կլիմայական ցանկացած փոփոխություն. «Սա գլոբալ խնդիր է, որը Հայաստանը չի կարող շրջանցել»։

Լրահոս
Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan