Իրանը հրապարակում է Boeing-ի վթարի հետաքննության առաջին արդյունքները

Իրանը հրապարակում է Boeing-ի վթարի հետաքննության առաջին արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թեհրանում նախօրեին վթարի ենթարկված ուկրաինական Boeing-ում հրդեհ է բռնկվել՝ մինչև ընկնելն ու գետնին բախվելը։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, ասվում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Ըստ ականատեսների, կրակը տեսանելի է եղել ինքնաթիռում», – նշվում է փաստաթղթում:

Նշվում է, որ թռիչքից հետո անսարքության առաջացումից հետո անձնակազմը թեքվել է հետ՝ դեպի օդանավակայան: Միևնույն ժամանակ, օդաչուները չեն հայտնել արտակարգ իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ վթարի արդյունքում ինքնաթիռում գտնված բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ 176 մարդ, զոհվեցին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում