Իրանում կործանված օդանավի բեկորների մեջ Աստծուն ուղղված նամակ են գտել
08/01/2020 16:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Իրանում վթարի ենթարկված ուկրաինական օդանավի բեկորների մեջ փրկարարները ձեռագիր գրություն են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Украина 24/7»-ին։
Թղթի կտորի վրա իրանցի ուսանողն Աստծուց խնդրել է օգնել քննությունների ժամանակ:
Նախնական տվյալներով վթարի հետևանքով զոհվածների մի մասն ուսանողներ են, ովքեր վերադառնալիս են եղել արձակուրդից և ընտրել են այդ թռիչքը ցածր գնի պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում