Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Զելենսկիին և Ռոհանիին

Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Զելենսկիին և Ռոհանիին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Իրանում ուկրաինական օդանավի կործանումից հետո: Այս մասին հայտնում են Կրեմլի կայքում։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարը ցավակցության և աջակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Բացի այդ, Պուտինը հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որում ևս ցավակցություն է հայտնել «Իրանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների մահվան կապակցությամբ»:

«Ռուսաստանում կիսում են հարազատներ և բարեկամներ կորցրածների վիշտը և մաղթում նրանց ամրություն և քաջություն»,-գրել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում