Իրանի ՊՆ ղեկավարը հայտնել է, թե որն է լինելու իրենց հաջորդ պատասխանն ԱՄՆ-ին

Իրանի ՊՆ ղեկավարը հայտնել է, թե որն է լինելու իրենց հաջորդ պատասխանն ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին չի բացառել ԱՄՆ-ի դեմ լրացուցիչ միջոցներ կիրառելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ դրանք կախված կլինեն ամերիկացիների գործողություններից, հետևում է ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունից:

Ավելի վաղ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ 80 մարդ է զոհվել Իրաքում ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ վրեժխնդիր է լինելու հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում