Հայտնի է, թե ինչ հրթիռներով է Իրանը հարվածել ամերիկյան բազաներին

Հայտնի է, թե ինչ հրթիռներով է Իրանը հարվածել ամերիկյան բազաներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Իրանն ամերիկյան ռազմական բազաներին հարվածել է Qiam-1 և Fateh-110 տեսակի հրթիռներով: Այս մասին հայտնում է NBС-ն՝ հղում անելով մի շարք փորձագետների, այդ թվում նաև՝ Միդլբերիի միջազգային հետազոտական ինստիտուտին:

Qiam-1-ը Scud հրթիռի մոդերնիզացված տարբերակն է: Վերջինս մշակվել է Իրաքում և կիրառվել է 1990-91 թվականների Պարսից ծոցի պատերազմի ժամանակ: Իրանական Qiam-1-ը, ի տարբերություն իր «հոր», ունի ուղեցույցի համակարգ և աշխատում է հեղուկ վառելիքով: Իրանն այն օգտագործել է նաև ԻՊ-ի ահաբեկիչների դեմ:

Ինչ վերաբերում է Fateh-110-ին, այն բալիստիկ հրթիռ է և համարվում է փոքր հեռահարության հրթիռ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում