Ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո Ռոհանին կդիմի իրանցի ժողովրդին

Ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո Ռոհանին կդիմի իրանցի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Թեհրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարի 8-ի երեկոյան դիմելու է իրանցի ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ Իրանի պետական հեռուստաընկերությանը հղումով:

Ելույթի ստույգ ժամը չի նշվում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում