«Իրանը չի ցանկանում միջուկային զենք ունենալ». ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

«Իրանը չի ցանկանում միջուկային զենք ունենալ». ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ չնայած Իրանը հրաժարվել է միջուկային անվտանգության համաձայնագրի շրջանակներում իր պարտավորություններից՝ իրենց երկիրը ցանկություն չունի միջուկային զենք ունենալու: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք հետաքրքրված չենք միջուկային զենք ունենալով, քանի որ դրա վերաբերյալ հստակ սրբազան արգելք ունենք մեր բարձրագույն առաջնորդի կողմից: Միևնույն ժամանակ Իրանի պաշտպանական դոկտրինայի մեջ նույնպես միջուկային զենքի համար տեղ չկա: Այդ իսկ պատճառով մենք ցանկություն չունենք միջուկային զենք ունենալ»,- նշել է իրանցի դիվանագետը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանը հունվարի 5-ին հայտարարել է միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում