Խորվաթիայի գործող նախագահն ընտրություններում պարտություն է կրել

Խորվաթիայի գործող նախագահն ընտրություններում պարտություն է կրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Խովաթիայի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը երկրի ղեկավարի ընտրություններում պարտություն է կրել։ Բոլոր տեղամասերի քվեաթերթիկների հաշվվման արդյունքում պարզվել է, որ հաղթող թեկնածուն ընդդիմադիր, երկրի նախկին վարչապետ Զորան Միլանովիչն է։ Նրա օգտին քվեարկել է 1 մլն 34 հազար մարդ կամ քվեարկությանը մասնակցածների 52.7 տոկոսը։ Գործող նախագահին աջակցել է 929 հազար քաղաքացի կամ քվեարկածների 47.3 տոկոսը։

«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն արդեն շնորհավորել է իր մրցակցին հաղթանակի կապակցությամբ։ Նա ընտրվել էր 2014-ին՝ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ընտրողների ձայների 50 տոկոսը։

Խորվաթիայում ընտրությունների երկրորդ փուլն ավարտվեց երեկ, ընտրողները պետք է քվեարկեին երկու թեկնածուներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում