ՆԱՍԱ-ն «երկնային ուղեցույց» է կազմել հունվար ամսվա համար (տեսանյութ)

ՆԱՍԱ-ն «երկնային ուղեցույց» է կազմել հունվար ամսվա համար (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ամերիկյան տիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) մանրամասնորեն ցուցադրել է, թե ինչ տիեզերական երևույթներ տեղի կունենան 2020-ի հունվարին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է գործակալության պաշտոնական ինստագրամյան էջում:

Տեսահոլովակի համաձայն՝ հունվարի 4-ի առավոտյան կնկատվի երկնաքարային հոսքի գագաթնակետը: 2020-ին այս երևույթին հետևելու համար հոյակապ պայմաններ կլինեն: Աստղագետները նախազգուշացնում են, որ այս երկնաքարային հոսքի ամենաակտիվ պահն ավելի կարճ է տևելու, քան մյուս նման օրինակ երկնաքարային հոսքերի դեպքում:

Բացի այդ, հունվարին լուսաբացին Մարսը կհայտնվի հորիզոնի գլխավերևում իր «մրցակցի»՝ Անտարես կարմիր հսկայի հետ միասին: Միևնույն ժամանակ նշվում է, որ Անտարեսն ավելի մեծ է, քան Մարսը: Բացի այդ, այն մոտ 10 000 անգամ ավելի պայծառ է, քան Արևը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում