AM | RU
USD
EUR
RUB

Սահմանին հիմնական սպառնալիքները շարունակվում են պահպանվել. Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱրցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ հունվարին հակառակորդը կարող է դիմել սադրանքների, տարբեր մասշտաբների գործողությունների: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԶՈՒ-ն պատրաստ է զսպել հակառակորդի ցանկացած գործողություն: Ըստ նրա՝ 2019 թ-ին հակառակորդի ընդհանուր շարժերը հիմնականում զորավարժությունների, մարտավարական պարապմունքների և ամրաշինական աշխատանքների տեսքով էին, որոշակի պարբերականությամբ ակտիվանում էին նաև հակառակորդի դիպուկահարները:

- 2019 թ-ի սահմանային իրավիճակն ինչպես՞ կգնահատեք, անմիջական ինչպիսի ՞ սպառնալիքներ կային, որոնք չեզոքացվեցին: Վերջին ամիսների ընթացքում հակառակորդի դիպուկահարների ակտիվություն էր նկատվում:

- Այն հիմնական սպառնալիքները, որոնք առկա էին, շարունակում են պահպանվել: Հրադադարի ռեժիմի խախտումների առումով դրանք համեմատաբար նվազ էին, սակայն հակառակորդի ընդհանուր շարժերը քիչ չէին: Շարժերի տակ հիմնականում պետք է հասկանալ զորավարժություններ, մարտավարական պարապմունքներ, ամրաշինական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է դիպուկահարների ակտիվությանը, ապա դրանք որոշակի պարբերականությամբ ակտիվանում են, փորձում են մեզ նյութական և մարդկային վնասներ հասցնել: Առաջնագծում մեր իրականացրած ամրաշինական աշխատանքների նպատակներից մեկը՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմերի հնարավորինս անվտանգ ծառայության ապահովումն է, որի ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են տարվում:

- Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ԶՈՒ-ն , դրանցով հիմնականում ի՞նչ խնդիր ենք լուծում, ձեռք բերված նոր սպառազինություններով հավասարակաշռությունն ապահովվո՞ւմ է:

- Չկա այնպիսի տարի, որի ամփոփման ժամանակ հնարավոր չլինի խոսել ձեռքբերումների մասին: Սպառազինությունից՝ ինժեներական-ամրաշինական աշխատանքներ, թիկունքայինից՝ զորակոչ և այլն: Այս տարվա համար ևս պետք է արձանագրենք, որ արել ենք ավելին մեր ժողովրդի առջև ստանձնած գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովումը բարձր մակարդակով իրականացնելու համար: Սրանք աշխատանքներ են, որոնք պետք է անընդհատ ակտիվ պահել:

- 2019 թ-ին Թալիշի վերաբնակեցման խնդիրը լուծվեց, բայց արդյո՞ք անվտանգության գոտին ընդլայնվել է, դիրքային ինչպիսի՞ տեղաշարժ ենք ունեցել:

- Հայաստանի ու Արցախի ուղղություններով ունենք բնակավայրեր, որոնք հակառակորդից ավելի մոտ հեռավորության վրա են, քան Թալիշը: Ուղղակի Թալիշի դեպքում խնդիրն ավելի շատ հոգեբանական հարթությունում է: Գյուղում ապրում են մարդիկ, ովքեր 90-ականներից ի վեր 3 անգամ ստիպված դուրս են եկել գյուղից, իսկ հետո վերադարձել՝ ամեն անգամ վերականգնել հակառակորդի պատճառած վնասները և նոր կյանք սկսել:

Հավատացեք, որ այդ մարդկանց համար շատ դժվար է: Ապրիլյան մարտական գործողություններից հետո, նախագահի հանձնարարությամբ, 3 տարվա ընթացքում Թալիշի հետ կապված մեր գլխավոր խնդիրը լուծեցինք՝ թալիշցիների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ստեղծեցինք վերադառնալու և իրենց կյանքը բնականոն ուղով շարունակելու համար:

Այն ենթակառուցվածքները, որոնք Թալիշն ունի, Հայաստանում և Արցախում որևէ գյուղ չունի: Սակայն մենք սրանով չենք բավարարվելու, հաջորդ տարվանից շարունակվելու են ինչպես վերաբնակեցման, այնպես էլ այս ենթաշրջանում կառավարության իրականացրած ծրագրերը:

- Ադրբեջանում հունվարի 13-ից 15-ն անցկացվելու են միջոցառումներ «Սև հունվարի» շրջանակում, արդյո՞ք հակառակորդը կարող է դիմել սադրանքների, շատերը կարծում են, որ հարձակողական գործողություններ կարող են լինել, դուք ի՞նչ կասեք:

- Հակառակորդի սադրանքներին, տարբեր մասշտաբների գործողություններին միշտ պետք է պատրաստ լինել, ու մեր զինված ուժերը պատրաստ են:


- Պարոն Աբրահամյան,ԱՀ-ում սպասվող ընտրական գործընթացներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սահմանի վրա, տարբեր հայտարարություններից պարզ է դառնում, որ ակտիվ ընտրություններ են սպասվում:

- Ակտիվ ընտրություններ սպասելի են, սակայն ես այդ ակտիվությունը դրական հարթության մեջ եմ դիտում: Ակտիվ, որովհետև, առաջին հերթին, երկու խոշոր ընտրություններ են սպասվում՝ նախագահական և խորհրդարանական, երկրորդ, գործող նախագահը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, ինչի պայմաններում դաշտ է բացվել այլ գործիչների համար և երրորդ, Արցախում ընտրական օրենսգիրքն է փոփոխվել, ընտրություններն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով են կայանալու:

Վերջին գործոնով պայմանավորված` այն անհատները, որոնք մտադրություն ունեին կամ նախկինում առաջադրվում էին մեծամասնական ընտրակարգով, այս փուլում կամ միանում ու նոր կուսակցություններ են հիմնում, կամ միանում են գործող ուժերին: Այնպես որ, կարծում եմ, մեզ հետաքրքիր գործընթացներ են սպասվում:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լրահոս
Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan