Իրանում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
02/01/2020 12:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի հյուսիսարևելյան շրջանում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ցնցումներ են գրանցվել տեղի ժամանալով 07:59-ին (երևանյան 08:29): Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ռազավի Խորասան նահանգում:
Ներկա պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում