Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կամչատկայի արևելյան հատվածում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, հայտնում է gazeta.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոզլովի հրվանդանի տարածքում: Մինչդեռ օջախը եղել է մոտ 100 կմ խորության վրա:

Նշվում է, որ տեղի բնակիչները ստորգետնյա ցնցումները չեն զգացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում