Նախագահ ընտրվելու դեպքում Բայդենը պատրաստ է հանրապետական փոխնախագահ նշանակել

Նախագահ ընտրվելու դեպքում Բայդենը պատրաստ է հանրապետական փոխնախագահ նշանակել

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, այժմ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ 2020-ի ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է փոխնախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցության ներկայացուցչի նշանակել:

Այս մասին գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ Բայդենը դեռևս չի կողմնորոշվել կոնկրետ թեկնածուի հարցում և չի կարող որևէ անուն նշել:

Բայդենը, որը Դեմոկրատական կուսակցության անդամ է, ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունում բազմաթիվ արժանի քաղաքական գործիչներ կան:

«Ինչպես և նախկինում արժանապատիվ հանրապետականները քիչ չեն, բայց խնդիրն այն է, որ հիմա նրանք պետք է քայլ առաջ անեն»,– Նյու Հեմփշիր նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Բայդենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում