Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդվել է Կրեմլի կայքում։

Զրույցի ընթացքում պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին այն տեղեկությունների համար, որոնք օգնել են կանխել Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների իրականացումը: Տեղեկատվությունը փոխանցվել է հատուկ ծառայությունների միջոցով:

Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պայմանավորվել են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում