Ավիավթարի արդյունքում զոհվել է Ղազախստանի գեներալների խորհրդի նախագահը

Ավիավթարի արդյունքում զոհվել է Ղազախստանի գեներալների խորհրդի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analirik.am: Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի արդյունքում մահացել է Ղազախստանի գեներալների խորհրդի նախագահ Ռուստեմ Քայդարովը: Այս մասին հայտնում է Tengrinews-ը՝ հղում անելով հասարակական ասոցիացիայի անդամ Մահմուտ Տելեգուսովին:

Քայդարովը եղել է արդարադատության գեներալ-մայոր, ԽՍՀՄ ՆԳՆ վաստակավոր գործիչ: Գլխավորել է գեներալների խորհուրդը 2001 թվականից:

Հիշեցնենք, որ Ղազախստանում Bek Air ավիաընկերությանը պատկանող Fokker-100 օդանավն ընկել է տան վրա: Ավիավթարի պահին օդանավում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Վերջին տեղեկություններով, զոհերի թիվը հասնում է 14-ի, վիրավորների՝ 27-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում