Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. կա 14 զոհ, 35 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. կա 14 զոհ, 35 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո Bek Air ավիաընկերության ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և բախվել երկհարկանի շենքի: Դժբախտ պատահարի հետևանքով կան զոհեր, գրում է ria.ru-ն:

Ավելի ուշ Ալմաթիի քաղաքապետարանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 14 մարդ, տուժել է 35-ը:

Z2100 չվերթը մեկնել է տեղական ժամանակով ժամը 7.22-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 95 ուղևոր, անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ չի բռնկվել:

Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փոխվարչապետը, մի շարք նախարարներ և պետական մարմինների ղեկավարներ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հաղորդվում է, որ վիրավորներից 8-ը երեխաներ են, մյուսները՝ մեծահասակներ. նրանցից 17-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

At least nine people were reported dead after a passenger jet crashed after takeoff from an airport in Kazakhstan on Friday. The plane (pictured) was reported to have smashed through a concrete fence and then into a small, two-story building immediately after it lost altitude

Footage of the crash scene show the fuselage partially broken up in the ruins of the building struck by the aircraft

Emergency and security personnel are seen where the nose of the airplane can be seen partially sticking out of the small building that was struck in the crash

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում