Երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՀ նախագահի ինստիտուտը. Նարեկ Սամսոնյանը՝ Բաղրամյան 26-ում (Տեսանյութ)

Երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՀ նախագահի ինստիտուտը. Նարեկ Սամսոնյանը՝ Բաղրամյան 26-ում (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր մահացավ ՀՀ Նախագահի ինստիտուտը, այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նա նշեց, թե գնում է Բաղրամյան 26՝ «մասնակցելու հոգեհանգստի արարողությանը»։

«Ցավոք սրտի, փակ է դեպի հանգուցյալը տանող դռները», – ասաց նա։

Նարեկ Սամսոնյանն ասաց, թե ՀՀ նախագահի պաշտոնը «զբաղեցնող տուրիստը ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի ներդրման մասին օրենքը։

Ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին Նարեկ Սամսոնյանին Բաղրամյան 26-ի դիմաց իրականացնել իր ակցիան։

«Սա հատուկ պահպանվող տարածք է ու մեր նախագահը չի մահացել», – ասաց ոստիկանը։

Նարեկ Սամսոնյանը սև ժապավենով լուսանկարը փոխանցեց նախագահի նստավայրի ընդունարան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում