Արարատ Միրզոյանն իմ դեմ հայցով փորձում է լռեցնել ազատ խոսքը Հայաստանում. Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ

Արարատ Միրզոյանն իմ դեմ հայցով փորձում է լռեցնել ազատ խոսքը Հայաստանում. Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am:  «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ընդդեմ իրեն ներկայացրած հայցին:

Սամսոնյանն ասաց, որ ԱԺ նախագահն այդ հայցով ցանկանում է լռեցնել իրեն ու ազատ խոսքը Հայաստանում:

«Արարատ Միրզոյանի հայցն ընդդեմ ինձ որևէ կերպ չի վերաբերում գործարար համբավի արատավորումը վերականգնելուն, որովհետև նման բան գոյություն չունի, որևէ ձևով վիրավորանքի դեմ պայքարի ճանապարհ չէ, որովհետև այդտեղ որևէ իրավունք չկա, դա իրականություն է:

Դատական հայցը տեսա և նկատեցի, որ 3.5 մլն դրամ է պահանջում: Մտածեցի՝ կարող է այս մարդիկ փող չունեն, բայց հետո տեսա, որ փող ունի, որովհետև Արարատ Միրզոյանը դեկտեմբերին՝ քսան օրում 3 մլն դրամ պարգևավճար է ստացել մեզնից՝ պետությունից»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ պատճառը մեկն է՝ Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն իրականացնելը, ազատ խոսքը լռեցնելը:

«Արարատ Միրզոյանը լավ գիտի, որ եթե անգամ դատարանը որոշի, որ ես պետք է Արարատ Միրզոյանին, օրինակ՝ 5 մլն դրամ վճարեմ, ապա ես շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների օգնությամբ այդ գումարը բերելու եմ ու իրենց տամ, և այդ գումարը վերադարձնելու շատ ձևեր կան: Արարատ Միրզոյանը դա էլ գիտի, նա փորձում է լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր խոսելու են իրենց «թավշյա հեղափոխությանը» ոչ հարիր պահվածքի մասին»,-ասաց նարեկ Սամսոնյանը:

Առավել Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում