AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ դատավորների մասին օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաև հակաբանական է, իսկ նախագահն այն ստորագրեց. Ռուբեն Մելիքյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է: Այս առնչությամբ Tert.am-ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

– Պարո՛ն Մելիքյան, իրավաբանները, փաստաբանները տևական ժամանակ քննադատեցին օրենքի այս նախագիծը,ԱԺ-ում երկու խմբակցությունները դեմ քվեարկեցին այս նախագծին, համաձայն որի՝ 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ առաջարկ է արվում գնալ թոշակի, չաշխատել և ստանալ աշխատավարձ: Քանի որ ԱԺ-ում իշխող ուժը մեծամասնություն է, նախագիծն ընդունվեց, և սպասվում էր, որ նախագահը կարող է վերջին հույսը լինել և օրենքի փաթեթը չստորագրել, սակայն այսօր նախագահը ստորագրեր է այն: Ի՞նչ է ենթադրում սա:

- «Վերջին հույսն» արտահայտության հետ համաձայն չեմ և չեմ կարծում, որ պետք է մեծ հույս կապել առանձին ինստիտուտների հետ, մանավանդ այնպիսի ինստիտուտների հետ, որոնք դեռևս իրենց կենսունակությունը չեն ապացուցել: Շատ ցավալի է, որ հանրապետության նախագահը որոշել է ստորագրել այս փաթեթը: Ես հրապարակավ հայտարարել եմ, որ այս օրենքը հակասահմանադրական է, և այստեղ նախագահը կասկածի հիմքով պետք է օգտվեր իր իրավունքից և ներկայացված փաթեթի սահմանադրականության հարցը որոշելու համար այն ուղարկեր Սահմանադրական դատարան, իսկ նախագահը ստորագրեց:

Այսքան իրավաբաններ, մասնագետներ, քաղաքական ուժեր ասել են, որ այս օրենքը հակասահմանադրական է, բացի այդ, սա նաև հակաբանական է, որովհետև դա փաստորեն առաջարկում է վարձատրվել չաշխատելու դիմաց, ՍԴ դատավորներին առաջարկում է կատարել գործողություն, որը նրանց կարգավիճակի հետ անհամապատասխան է, և եթե այդպես անեն, կարելի է հետևություն անել, որ այդ անձինք չունեն բարձր բարոյական հատկանիշներ, անաշխատ եկամուտ ունենալը չի նշանակում ունենալ բարձր բարոյական հատկանիշներ:


- Այս տեսակետի ընդդիմախոսները նշում են, որ ՍԴ պետք չէր ուղարկել օրենսդրական փաթեթը, որովհետև այն առնչվում է ՍԴ դատավորին:

- Այս հարցով հանրային դաշտում նկատառումներ էին արվում, որ գործը ՍԴ փոխանցելը կարող է խնդրահարույց լինել, քանի որ օրենքը վերաբերում է հենց ՍԴ դատավորներին և կարող է թվացյալ շահերի բախում առաջանալ, սակայն եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա մենք օրենսդիր իշխանությանը պետք է զրկենք պատգամավորների վերաբերյալ օրենքներ ընդունելուց, գործադիր իշխանությանը զրկենք նախարարների հետ կապված որոշումներ կայացնելուց: Այսինքն, այս փաստարկն անհիմն է: Ավելին, միջազգային պրակտիկայում, օրինակ՝ Լեհաստան և այլ երկրներում, հաճախ են եղել, որ բարձր դատարանի դատավորներին վերաբերող օրենքները, իհարկե ոչ այսպիսին, բարձր դատարանը քննել է և լեգիտիմ որոշումներ է կայացրել:

-Ինչո՞ւ նախագահը վերցրեց այդ պատասխանատվությունն իր վրա և այն չուղարկեց ՍԴ:

- Չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ ասել, որ մեր երկում նախագահի ինստիտուտն այս պահի դրությամբ պարզապես չի աշխատում: Խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի կողմից օրենքների սահմանադրականության պահպանման գործառույթին: Փաստորեն, ՀՀ նախագահը պաշտոնավարումից ի վեր ընդամենը 3 անգամ է այդ իրավունքից օգտվել, ընդ որում երեքից երկուսը վերաբերել է հենց նախագահի լիազորություններին, 3-րդ էլ հոկտեմբեհոկտեմբերի 2-ին ԱԺ շրջափակման առիթով էր, որտեղ էլ նախագահը մեծ հնարավորություն չուներ ՍԴ չդիմելուց զատ:

-ՍԴ դատավորներից ի՞նչ ակնկալել, քանի որ օրենքը հնարավոր է չստորագրվեր և ուղարկվեր ՍԴ, ՍԴ դատավորները որևէ դիրքորոշում չեն հայտնել, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ՍԴ դատավորները կընդունե՞ն չաշխատելու դիմաց վարձատրվելու առաջարկը:

- Այս օրենքը բացի հակասահմանադրական լինելուց, պարզ մարդկային բարոյականության հարթությունում չէ, քանի որ դատավորներին անում են առաջարկ, որից օգտվելը կնշանակի, որ այդ մարդիկ իրավունք էլ չունեին լինել ՍԴ դատավոր, որովհետև չի կարող բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդն ընդունել չաշխատելով պետությունից գումար ստանալու առաջարկը:

Հետևաբար, իմ պատկերացումն այն է, եթե հանկարծ այնպես ստացվի, որ ՍԴ դատավորներից լինեն մարդիկ, ովքեր կընդունեն այդ առաջարկը, ապա տարբերակ մեկ. այդ մարդիկ ի սկզբանե իրավունք չունեին ՍԴ դատավոր դառնալ և երկրորդ տարբերակ՝ գործադրվել է քաղաքական իշխանության ճնշող գործիքակազմը, որը, ինչպես տեսավ հանրությունը, կիրառվում էր ՍԴ նախագահի նկատմամբ:

Եվ պետք է նշել, որ այս դեպքում օրենքի հետևանքների ողջ պատասխանատվությունը կիսելու են «Իմ քայլը» դաշինքը, որովհետև միայն իրենք են կողմ քվեարկել և հանրապետության նախագահը:

Լրահոս
Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan