Կառավարության հերթական նիստ. Ուղիղ

Կառավարության հերթական նիստ. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԸնթանում է Կառավարության՝ 2019 թ. վերջին նիստը։ Օրակարգում 44 հարց է, որից 36-ը չզեկուցվող են, 2-ը՝ գաղտնի, 7-ը՝ զեկուցվող։

Օրակարգում ներառվել են «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին, Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին, Որպես նվիրատվություն գույք ընդունելու, հետ վերցնելու և ամրացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցեր և այլ հարցեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում