Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ. զոհված զինծառայողի հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ. Ուղիղ

Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ. զոհված զինծառայողի հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը:

Նրանք պնդում են, թե վաշտի հրամանատարն է իրենց երեխային սպանել։ Այնուհետև հարազատները ցանկացան մտնել Կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչից հետո բախում տեղի ունեցավ ոստիկանների և հարազատների միջև: Նրանք ասում են՝ գնալու են երեխայի դին բերեն այստեղ:

Նրանց հետ հանդիպման եկավ կառավարության ներկայացուցիչը և ասաց, որ վարչապետը հիմա չի կարող իջնել քանի որ Կառավարության նիստ է: Հարազատները որոշեցին սպասել վարչապետին և նրան 10 րոպե ժամանակ տվեցին: «Եթե 10 րոպեից վարչապետը չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ»,- ասացին նրանք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում