Բերման է ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահը․ ուղիղ միացում՝ ոստիկանական բաժանմունքի մոտից

Բերման է ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահը․ ուղիղ միացում՝ ոստիկանական բաժանմունքի մոտից

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանը։

Tert.am-ի հետ զրույցում Վարագյանը նշեց, որ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները հենց աշխատասենյակից են ձերբակալել ու բերման ենթարկել:

«Անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքով են տարել Դավիթ Ափոյանին»,- ասաց Վահագն Վարագյանը՝ նշելով, որ Վարագյանը հնչած կրակոցների հետ կապ չի ունեցել։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում