«Փորձում են կաշառել դատավորներին. սա պետական կոռուպցիայի ցայտուն օրինակ է». Շարմազանովը՝ Փաշինյանի «ֆոկուսների» մասին (տեսանյութ)

«Փորձում են կաշառել դատավորներին. սա պետական կոռուպցիայի ցայտուն օրինակ է». Շարմազանովը՝ Փաշինյանի «ֆոկուսների» մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, News.am2019-ը պետական ինստիտուտների վրա հարձակման տարի էր: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտի 19-ին, երբ նախօրեին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները. «Դա չբավարարեց մերօրյա բռնապետին եւ նա հաջորդ օրն անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը: Սա հակասահմանադրական ու հակաօրինական քայլ էր: Սահմանադրությամբ կա իշխանությունների տարանջատման սկզբունք եւ այդ քայլով Փաշինյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր իրականացրած քաղաքականությունը որեւէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Որեւէ իրավական երկրում գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել ոչ օրենսդիրի, ոչ էլ դատական իշխանության աշխատանքներին, առավել եւս շրջափակել դատարանները:

Այնուհտեւ տեսանք հարձակումներ ՍԴ-ի վրա, տեսանք ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հայտնի խոսքը, որին ընտրեցին որպես ՍԴ դատավոր, վերջում պարզվեց, որ ընտրել են ՍԴ նախագահ: Հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության ֆոկուսները ՍԴ անդամ-դատավոր տարընթերցումների վերաբերյալ: Հետո տեսան դա էլ գլուխ չի գալիս, հիմա էլ օրենք ընդունեցին, որով փորձ են անում կաշառել դատավորներին: Սա պետական կոռուպցիայի ցայտուն օրինակ է: Քաղաքապետարանի «Կամազների», պրեմիաների մասին չեմ էլ ուզում խոսել»,-ասաց Շարմազանովը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում