Սիրիական ՀՕՊ-ը հակազդել է Դամասկոսի հրթիռակոծությանը

Սիրիական ՀՕՊ-ը հակազդել է Դամասկոսի հրթիռակոծությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սիրիական ՀՕՊ-ը հակազդել է կիրակի Դամասկոսի հրթիռակոծությանը, հայտնում է երկրի պետական հեռուստատեսությունը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ի թղթակիցը՝ Սիրիայի մայրաքաղաքում պայթյուններ որոտացել են առնվազն երկու անգամ:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով 23.15-ին (Երևանի ժամանակով 1,15):

«Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հակահարված է տվել Դամասկոսի վրա հրթիռային հարձակմանը, գրավված տարածքներից արձակված հրթիռներին», – ընդգծում է Ikhbariya-ն:

Ըստ հեռուստաալիքի՝ ռումբերից մեկը ընկել է Դամասկոսից 20 կմ հարավ-արևելք գտնվող Աքրաբա գյուղի տարածքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում