«Նավթ չեզոքության դիմաց» խաղաղասիրական նախաձեռնություն. Ադեկվադ միաբանության ակցիան նախագահականի դիմաց (Տեսանյութ)

«Նավթ չեզոքության դիմաց» խաղաղասիրական նախաձեռնություն. Ադեկվադ միաբանության ակցիան նախագահականի դիմաց (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսը փակուղուց դուրս բերելու նպատակով Ադեկվադ միաբանությունը հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնությամբ:

Այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի այն չափաբաժինը, որը կոչված է գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որը առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:

Հույս ունենք, որ մեր` այս բարի կամքի դրսևորման առաջին քայլը պատշաճ արձագանքի կարժանանա ՀՀ նախագահի կողմից, և հնարավոր կլինի ապագայում այս համագործակցությունը կառուցել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափով: Մեզ համար, որպես օրինակ, ողջունելի քայլ կդիտարկվեր Արմեն Սարգսյանի` սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ստանձնումը»,-ասված է «Ադեկվադի» հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում