Տոնածառ՝ Բայկալի հատակին (Տեսանյութ)
21/12/2019 17:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ստորջրյա պար և տոնածառ՝ աշխարհի խոշորագույն քաղցրահամ լճի հատակին. այսպես են որոշել սկսել Ամանորը ձմեռային լողի ռուս սիրահարները: Նրանք մեծ անցք են բացել սառույցի վրա՝ տոնածառ ջուրն իջեցնելու համար, որից հետո իրենք են սուզվել:
Ստորջրյա ժամանցի սիրահարները տոնական գլխարկներով և գուլպաներով ծառի շուրջ մի քանի շրջան են կատարել: Իրենց ուրախությամբ կիսվելու համար արարողությունը նկարահանվել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում