Պատիվ եմ ունեցել անել դա․ ԼԳԲՏ համայնքի դրոշը այրելու պատճառով՝ 15 տարվա ազատազրկում (լուսանկար)

Պատիվ եմ ունեցել անել դա․ ԼԳԲՏ համայնքի դրոշը այրելու պատճառով՝ 15 տարվա ազատազրկում (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Այովա նահանգի բնակիչը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման այն բանի համար, որ գողացել է եկեղեցու մուտքի մոտ կախված ԼԳԲՏ համայնքի դրոշը և այրել այն։ Այս մասին հայտնում է Լենտան։

Միջադեպը տեղի է ունեցել Էյմսե քաղաքում։ Հայտնի է, որ 30-ամյա Ադոլֆ Մարտինեսին մեղավոր են ճանաչել ատելության հողի վրա կատարված հանցագործության համար․ նա պոկել է դրոշը, որը կախված է եղել բողոքական եկեղեցու մուտքի մոտ, անցել է փողոցներով և այրել այն։

Տղամարդը լիովին ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ նպատակ ունեցել նվաստացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց․ «Պատիվ եմ ունեցել անել դա։ Դա եղել է Աստծո օրհնանք։ Ես դատաստանն իրականացրել եմ այնպես, ինչպես գրված է»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում