Ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. Մեդիա Պաշտպան

Ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. Մեդիա Պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ըստ ArmLur.am կայքի տարածած հաղորդագրության, գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և ամբողջ խմբագրությունը տակնուվրա են արել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականի դեմ ուղղված նմանօրինակ քայլը։ Սա հերթական ապացույցն է, որ ալյակարծիք և տեղեկություններ տիրապետող լրատվականների դեմ ուղղորդված հարձակումներ են իրականացվում։
«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումից հետո, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը և հասարակական սեկտորի շատ ներկայացուցիչներ պահանջում էին իշխանություններից, որպեսզի հարձակում գործողները պատժվեն, սակայն ոստիկանությունը տևական ժամանակ է անգործություն է ցուցաբերում։
Ստեղծված անպատժելիության և ամենաթողության մթնոլորտի ամենավառ ապացույցն ու դրվագն արդեն այսօր «Ժողովուրդ» օրաթերթի վրա կատարված հարձակումն է։ Պարբերաբար մեղադրական հայտարարություններ են հնչում լրատվական դաշտի դեմ, սակայն լրատվական դաշտի նկատմամբ հաշվեհարդարներն ու դրանց կոչերն անարձագանք են մնում։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է հետամուտ լինել դեպքի բացահայտմանը, թույլ չտալ, որ այսպիսի դեպքերը լայնածավալ դառնան։ Ամենաթողությունը նաև կարող է հանգեցնել լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների, եթե ոստիկանությունն ու իշխանությունները ցանկանում են խուսափել ծայրաստիճան բացասական վերաբերմունքից, պետք է ապահովեն լրատականների անվտանգությունն ու պաշտպանվածությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում