Կառավարության նիստը՝ ուղիղ. oրակարգում նաև Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին հարցն է

Կառավարության նիստը՝ ուղիղ. oրակարգում նաև Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին հարցն է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ընթանում է Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 60 հարց է, որից 48-ը չզեկուցվող, 5-ը գաղտնի և 7-ը զեկուցվող։

Օրակարգում ներառված են Վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինտերնետ շահումով խաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթերը հաստատելու մասին, «ԷՖԱՐՎԻ Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամասեր օտարելուն համաձայնություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին, Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ քվոտայի սահմանմամբ հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին հարցեր և այլ հարցեր։

Գործադիրի հերթական նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում