Աշխատանքներ են տարվում նաև մյուս ձերբակալվածների հարցով. Զախարովան ողջունել է Ադրբեջանում և Հայաստանում ձերբակալված քաղաքացիների փոխանակումը (տեսանյութ)

Աշխատանքներ են տարվում նաև մյուս ձերբակալվածների հարցով. Զախարովան ողջունել է Ադրբեջանում և Հայաստանում ձերբակալված քաղաքացիների փոխանակումը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 18-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է ռուսական կողմի դիրքորոշումը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված անձանց փոխանակման թեմայով՝ նշելով, որ այդ հարցը մշտապես գտնվում է բանակցությունների օրակարգում:

«Այդ թեման միշտ գտնվում է բանակցությունների օրակարգում: Մասնավորապես, այդ հարցին նվիրված է եղել այս տարվա ապրիլին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսասատանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձ սկզբունքով միջոցառումներ ձեռնարկել՝ երկու կողմում ձերբակալության մեջ գտնվող անձանց մոտ բարեկամներին թողնելու համար»,- ասել է Զախարովան:

Վերջինս հիշեցրել է, որ այս տարվա հունիսին Կարմիր խաչի աջակցությամբ հայրենիք են վերադարձել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները:

«Մենք ողջունում ենք այդ չափազանց կարևոր ակցիան և այն դիտարկում որպես առաջին քայլ՝ ուղղված ձերբակալության մեջ գտնվող անձանց տառապանքների թեթևացմանը: Կարող եմ ասել, որ աշխատանքներ են տարվում նաև մյուս ձերբակալվածների հարցով: Եթե պայմանավորվածութուն ձեռք բերվի մենք դրան անպայման կաջակցենք»,– հավելել է Զախարովան՝ անդրադառնալով ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հարցին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում