Դատարանը դարձյալ մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը դարձյալ մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4֊րդ անգամ ներկայացված միջնորդությունը։

Հիրավի ճիշտ է այն դիտարկումը, որ յուրաքանչյուր դատավոր ինքն է նվաճում իր անկախությունը՝ կայացված որոշումների արդյունքում»։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում