Դադարեցվել են Արցախի ԿԸՀ անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները

Դադարեցվել են Արցախի ԿԸՀ անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am։  ԱՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մելքումյանի լիազորությունները:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Լիազորությունների դադարեցման հիմք է հանդիսացել Սերգեյ Մելքումյանի դիմումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում