Պուտինն ու Էրդողանը հեռախոսային բանակցություններ են վարել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսային բանակցություններ են վարել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Առաջնորդները քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակն ու Սիրիայի հարցով համագործակցության շարունակությունը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Կրեմլի հաղորդագրությունը, նախագահները, մասնավորապես, անդրադարձել են Լիբիայում շարունակվող ռազմական դիմակայության սրմանը:

Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի և Գերմանիայի միջնորդական ջանքերին՝ ուղղված զինված հակամարդությանը վերջ դնելուն և երկխոսության վերականգնմանը:

Բացի այդ, կողմերը կարծիք են փոխանակել Սիրիայի հարցով, այդ թվում և Իդլիբում իրավիճակի կայունացման շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածությունների համատեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում