Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում