Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. ՊԵԿ փոխնախագահ

Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. ՊԵԿ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Դրանք ներկայումս նախաքննության ընթացքում են»,-նշել է նա:

Հովհաննիսյանը հրաժարվել է ասել, թե քանի քրեական գործ է հարուցվել:

Ինչ վերաբերում է հայտարարագրեր ներկայացնողներին, նրանց թիվը հասնում է մոտ 10-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում