ՀՀ ԱԺ պատվիրակությունն Արցախում է

ՀՀ ԱԺ պատվիրակությունն Արցախում է

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով»-ի անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահ, հանձնաժողովի համանախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Ստեփանակերտի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշակոթողի մոտ պատվիրակությանը դիմավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Պատվիրակությունն Արցախում է դեկտեմբերի 17-ին նախատեսվող՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու ծրագրի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում