NABU-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ Մարտունի գյուղում կառուցվել է մեղրի համտեսի սրահ

NABU-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ Մարտունի գյուղում կառուցվել է մեղրի համտեսի սրահ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մեղվապահ Հայկ Հովհաննիսյանը պապի սկսած գործին մեկ քար էլ է ավելացրել. մեղվի փեթակների հարևանությամբ ստեղծել է ապիթերապիայի համար նախատեսված տնակներ ու հյուրատուն: Հայկը Հովհաննիսյանների ընտանիքում արդեն մեղվապահների 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ Վանից գաղթած պապի ժառանգած տասնյակ տարիների փորձն ու վարպետությունը ծառայեցնում է անարատ մեղր արտադրելու գործին:

Հմուտ մեղվապահը պատմում է, որ գյուղական տուրիզմի ոլորտում իր գրանցած հաջողություններին նպաստել են նաև գործընկերները. ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ կարողացել է իր բիզնեսն առաջ շարժել:

«ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU-ի ծրագրով համտեսի սրահ եմ կառուցել: Սա ինձ առաջ գցեց ու կարողացա հյուրատանը 3-րդ հարկ ավելացնել: Տեսնում եմ, որ տուրիստական բիզնեսը զարգանում է Հայաստանում»,- նշում է Հայկ Հովհաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում