Կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ և այլն

Կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ և այլն

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 13-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Լեռնագոգ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՌԳԴ 5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, սվին-դանակ, ինքնաձիգի մաքրման պիտույքներ, ինքնաձիգի պահունակի 2 պայուսակ և տարբեր տրամաչափի 360 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում