AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Ղազինյանի խոսքով, Արցախի հարցի շուրջ իշխանությունը կատարում է քայլեր, որոնք հիմնված չեն կոնկրետ տեսլականի կամ ռազմավարության վրա։

«Ադրբեջանը 1994 թվականից էս կողմ վարում է Հայաստանի սպառման քաղաքականություն, իսկ հիմա հասել է դրա կուլմինացիային՝ սպառել բանակցային գործընթացը։ Հատկապես Ռուսաստանի արտգործնախարարի այցից անմիջապես առաջ, Ադրբեջանը ներկայացրեց իր կարմիր գիծը՝ հուշագիր վերջնագրի տեսքով։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունը պետք է ցույց տար իր կարմիր գիծը՝ նշելով, որ Հայաստանի հետ վերջնագրի լեզվով խոսել ուղղակի հնարավոր չէ։ Դա ազգային արժանապատվության խնդիր էր, մինչդեռ այսօրվա իշխանության մոտ ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու հարցում»,- ասաց նա։

Ըստ Ղազինյանի, բանակցային գործընթացը սպառելու և պատերազմի լեգիտիմ հիմքեր ստեղծելու համար Ադրբեջանը, փաստացի, գնում է կոնկրետ քայլերի։ Եվ այս առումով Հայաստանի իշխանությունները այդքան էլ սթափ չեն գնահատում իրավիճակը, և դրանից թելադրված կոնկրետ քայլեր չեն իրականացնում։

«Ինձ այդքան էլ չի անհանգստացնում Ադրբեջանի կարմիր գծեր ունենալու հանգամանքը, դա միշտ էլ եղել է, ինձ ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի կարմիր գծերի բացակայությունը։ Ինչու մենք չունենք սահմանված կարմիր գծեր։ Ինչու մեր իշխանությունը չի հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։ Դա որոշակի կարմիր գիծ է, որպեսզի հասարակության մեջ լինի համոզմունք, վստահություն, որ այս իշխանությունը նշված գծից էն կողմ չի անցնելու»,- նշեց Ղազինյանը։

Արցախի հարցում ռազմավարության և տեսլականի «բացակայությունը», Ղազինյանի խոսքով, հանգեցնում է այնպիսի սխալների, ինչպիսիք են իրարամերժ հայտարարությունները՝ կապված Արցախի հետ։ Նախ իշխանությունն ասում է, որ մանդատ չունի խոսելու Արցախի անունից, ապա շեշտում է, որ Արցախը Հայաստան է և վերջ, և երրորդը՝ Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. «Սա ամենամեծ սխալն է եղել։ Պետության ղեկավարն ուղղակի իրավունք չուներ իր խոսքով լեգիտիմացնել դա՝ Ադրբեջանին տալով հնարավորություն խոսել այդ համայնքի լեգիտիմ և օրինական պահանջի մասին»։

Ղազինյանի համոզմամբ՝ իշխանությունը պետք է դրսում Հայաստանը ներկայացնի ուժեղ դիրքից, և այդ հարցում ընդդիմությունը նրան սատարում է։

«Ես չեմ հավատում, որ Հայաստանում եղել են, կան և կլինեն հակահայկական և Հայաստանի շահերին հակառակ իշխանություններ։ Դա ուղղակի մեր հասարակությունը չի հանդուրժի։ Հիմա եկել է մի պահ, որ իշխանությունն իր անգործության պատճառով հայտնվել է ծուղակում։ Եվ եթե Ադրբեջանը համաձայնել է Լավրովի պլանը քննարկել, ապա Հայաստանը հայտնվել է ծուղակում։ Դրանից դուրս գալու համար պետք է օգնել իշխանությանը և համահայկական ծրագիր մշակել»,- եզրափակեց խոսքը Արթուր Ղազինյանը։

Լրահոս
«Իրավունք». Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ «Հրապարակ». 37 թվի տնազ «Իրավունք». Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ «Իրավունք». «Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները «Հրապարակ». Ամուլսարը փրկելու նոր ճանապարհ «Փաստ». Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ «Հրապարակ». «Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են «Փաստ». Փաշինյանի ամեն գրառում, ասուլիս, «լայվ» նվազեցնում է նրա վարկանիշը «Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան «Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (տեսանյութ) Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ) Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան Գուցե Ստրադիվարիի ջութակը փնտրեն Նարեկ Մալյանի գրպանում. Արմեն Աշոտյան Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է. Լիկա Թումանյանը՝ 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է. Միհրան Հակոբյան Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan