«Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ տեսանյութ

«Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկումը՝ արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումերի թեմայով։

«Արդեն կասկածից վեր է, որ հայաստանյան իշխանությունները միտումնավոր թաքցնում են հանրությունից, թե ինչ իրավիճակ է ստեղծվել, կոծկում են եղելությունները, կենտրոնացնում են իրենց ենթակայության տակ գտնվող քարոզչական բոլոր միջոցները, որպեսզի արցախյան հիմնախնդիրը հնարավորինս դուրս մնա հանրային դիսկուրսից։ Եվ որ ամենավտանգավորն է, իշխանությունները չունեն ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձև ու ռազմավարություն։ Ավելին՝ կան հիմնավոր կասկածներ, որ իշխանությունները գնացել են ստվերային գործարքի, որի մանրամասներն էլ ամեն գնով ուզում են կոծկել։

Մեր խորին համոզմամբ՝ իրավիճակում, երբ Ադրբեջանը կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում Մինսկի խմբի խորհրդավոր լռության ներքո, երբ գնալով ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում զրոյացնելու Արցախի սուբյեկտայնությունը, երբ հայրենի իշխանությունների գործողությունները, բացի նոր կասկածներից ու մտահոգություններից, ուրիշ ոչինչ չեն հարուցում, միակ ողջամիտ լուծումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրումն է»,– նշված է «Ադեկվադ» միաբանության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում