Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման

Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր՝ առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված այս զորանոցը կհանձնվի շահագործման։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, կահավորման վերջին աշխատանքներն են իրականացվում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում