«Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

«Փաստ». Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

«Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգին։

Նրա կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս այդ համակարգի:

«Իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։

Ու պատճառ միշտ էլ կգտնվի՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։

Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև Հայաստանի ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք»,-ասել էր Փաշինյանը։

Տպավորություն է, թե բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից, որոնք, կարծես թե, իրենց ստանձնած պատասխանատվությունը փորձում են դնել այլոց՝ ժողովրդի, նախկին իշխանությունների, կառավարման ներկայիս համակարգի ուսերին։

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան երբեմն մեզ թվում է առաջին հայացքից։

Ընդգծում է՝ Հայաստանն այսօր ինչ-որ անլուրջ վիճակներում է հայտնվել՝ գտնվելով աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների կիզակետում։

Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

Հեղափոխություն կոչվածը վերցված է որպես առանձին, աներկբա, երկնային, աստվածային արժեք, որը ելնելով Փաշինյանի հայտարարություններից, դիրքորոշումներից, գնալով խզում է իր կապը պետության հետ։

«Երկնքից կախված այդ արժեքը»՝ հեղափոխությունը, ու պետությունը ոչ միայն իրար հետ կապ ու գործ չունեն, այլ, կարծես թե, պետությունը, կառավարման համակարգը սկսել են խանգարել հեղափոխությանը։

Քննադատությունները, որոնք հնչում էին առաջ կամ էլ հեղափոխությանն անմիջապես հաջորդած շրջանում, որոշակիորեն ընկալելի էին մարդկանց համար։

Մարդիկ մտնում էին նոր կառավարիչների վիճակի մեջ, ասում էին՝ 20 տարվա քանդածը, չգիտես ինչու՝ ոչ 30 տարվա, հնարավոր չէ արագ վերականգնել»,-գրում է թերթը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում