AM | RU
USD
EUR
RUB

Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված նախագծի մասին, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել:

Մանուկյանն ասաց, որ այս նախագիծը մեծ վտանգ է պարունակում հասարակության համար: «Մի քանի տարի առաջ հիմնական քննարկման նյութը դարձել էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը գովազդատուների, տարբեր հովանավորչական փաթեթների ճաշակով չշարժվեր, այլ շարժվեր հանրության պահանջներով, դրա համար էր, որ Հանրայինից գովազդն արգելվեց: Հիմա, փաստորեն, երբ 2020 թվականի բյուջեն հաստատվել է և Հանրայինի գումարի հատկացումն արդեն արվել է հաջորդ տարվա համար, հավելյալ այդպիսի նախաձեռնությամբ հսկայական ֆինանսական միջոցների ուղղորդումը Հանրային Հեռուստաընկերություն որևէ բացատրություն չունի»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ ներկայացված նախագիծն ունի բազմաթիվ բացեր: «Մատնանշվում է հինգ րոպե գովազդ ամեն ժամը մեկ, բայց այնտեղ կա մի վտանգավոր կետ. նախանշվում է հովանավորչական գովազդից դուրս գովազդ. սա որևէ սահման չճանաչող է և անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել, ամեն վայրկյան ցանկացած հաղորդման մեջ մենք կարող ենք ականատես լինել գովազդի»,- ասաց նա:

Նախագիծը նաև խտրական մոտեցում է դրսևորում հեռուստաընկերությունների նկատմամբ: «Կա երրորդ կետը. խտրական մոտեցում է դրսևորվում հեռուստաընկերությունների նկատմամբ, երբ որևէ հեռարձակման ընթացքում երևացող պատկերում երևացող գովազդը չի դիտվում որպես գովազդ. դա նշանակում է, որ կարելի է որևէ իքս ընկերության բացումը ուղիղ եթեր հեռարձակել՝ պատճառաբանելով, որ այս կամ այն պաշտոնյան այնտեղ ներկա է, և Հանրայինը, իր աշխատանքային պարտականություններից ելնելով, լուսաբանում է դա: Այս դեպքում դա գովազդ չի դիտվի»,- նշեց բանախոսը:

Նրա կարծիքով՝ Հանրայինը գովազդային դաշտում այլ ֆունկցիաներ պետք է ունենա և ոչ թե ամեն մի հերթական գովազդը հավաքող լինի. բազմաթիվ վտանգներ կան:

«Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում է խիստ անհավասար պայմաններ: Օրինակ՝ վերջին շրջանում Հանրային Հեռուստաընկերությունը տարբեր հանրային նշանակության միջոցառումները չի դարձնում բոլոր հեռուստաընկերությունների սեփականությունն ինչպես եղել է տարիներ շարունակ»,- ասաց նա և օրինակ բերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը:

Նա նշեց, որ տարիներ շարունակ «Երկիր մեդիան», որպես բարի կամքի դրսևորում և որպես մասնակցություն այդ համազգային նախաձեռնությանը, հեռարձակել է հեռուստամարաթոնը: ՀԸ-ն, նրա խոսքով, այս տարի դրա հնարավորությունը չի ունեցել, որովհետև կար Հանրային Հեռուստաընկերության տարբերանշանը էկրանի վրա և ամբողջը կառուցված էր Հանրայինի հիման վրա: «Դիցուք դեկտեմբերի 31-ի երեկոյան Հանրապետության հրապարակում լինելու է միջոցառում և այնտեղից ուղերձ է հղելու վարչապետը. Հիմա, որպես հեռուստաընկերություն, որ ավանդաբար ամեն տարի վարչապետի, նախագահի ուղերձները հեռարձակում ենք, ես այս տարի, չգիտեմ, հարկատուների հաշվին գոյություն ունեցող ՀԸ-ն ստեղծելո՞ւ է հնարավորություն, որ ես «Երկիր մեդիայի» հեռուստադիտողներին ներկայացնեմ վարչապետի ուղերձը»,- հայտարարեց նա:

Վերջում նա հավելեց, որ իշխանությունների կողմից խոստացվել էր, որ Հանրայինի միջոցները կավելանան, երևի ավելանալու համար ասում են՝ եկեք, ինչքան գովազդ ուզում եք, տեղադրեք. «Սա օդից նախաձեռնություն է, որովհետև դրա մասին որևէ քննարկում չի եղել»,- ընդգծեց նա:

Լրահոս
Վարչապետն իր բնույթով դերասան և շոումեն է, իսկ պատերազմող երկրի համար դա ամենամեծ մարտահրավերն է. ռազմական փորձագետ Մոսկվայի օդանավակայաններում ամպամած եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ ԱԺ ճեպազրույցներ. ՈՒՂԻՂ Հայոց բանակի օրը Ոստիկանությունը շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց քաղաքական ակտիվիստների Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արցախում զինծառայող է վիրավորվել Արցախի նախագահը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում են ունեցել «Իրավունք». Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ «Հրապարակ». 37 թվի տնազ «Իրավունք». Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ «Իրավունք». «Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները «Հրապարակ». Ամուլսարը փրկելու նոր ճանապարհ «Փաստ». Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ «Հրապարակ». «Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են «Փաստ». Փաշինյանի ամեն գրառում, ասուլիս, «լայվ» նվազեցնում է նրա վարկանիշը «Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան «Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (տեսանյութ) Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan