Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ)

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղում իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին:

Մարտակերտի շրջան այցի ընթացքում Նախագահն այցելել է նաեւ Թալիշ, Մեծ շեն եւ Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դպրոցներում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:

Այնուհետեւ Նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց եւ ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում