Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 69 հարց է, որից 61-ը չզեկուցվող են, 8-ը՝ զեկուցվող։

Օրակարգում են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը երկարաձգելու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի N 782-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին հարցերը և այլ հարցեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում