AM | RU
USD
EUR
RUB

«Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք… պետությունը վերածվում է կրկեսի». Սահմանադրագետ

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծին դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, և այն ընդունվեց բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ:

ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքով՝ օրենսդիրի նպատակը հստակ է՝ ազատվել Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով:

«Եթե մենք վերցնում ենք գործող Սահմանադրական դատարանի գոյությունը, ապա ՍԴ նախագահը, խեղաթյուրելով Սահմանադրության և իրավունքի տրամաբանությունը, եկավ այս պաշտոնին, էլ չեմ ասում սահմանադրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան՝ կյանքը ցույց տվեց, որ ոչ թե նպատակ հետապնդեցին զարգացնել, կատարելագործել պետական կառույցը, այլ նախագահին վարչապետի փոխարինելով՝ շարունակական դարձնել իշխանությունը: Հիմա այդ արատավոր ավանդույթների տրամաբանական վախճանը կամ տրամաբանական ընթացքը եղավ հեղափոխությունը: Մեր իշխանությունները (դա երևի գալիս է անփորձությունից և ոչ պրոֆեսիոնալ լինելուց) խնդրին փորձում են լուծում տալ իբր թե օրինականության հարթության մեջ, բայց եթե օրենքն ընդունվում է անհեթեթ հիմնավորմամբ և անտրամաբանական հիմքով, սա ավելի վատթար վարքագծի դրսևորում է, քան զոռբայությամբ և այլ միջոցներով գալ, ստանձնել ՍԴ նախագահի պաշտոնը: Մյուս կողմից՝ իշխանություններն արդեն նման մոտեցման մեկ այլ նախադեպ ստեղծել են՝ ի դեմս Վահե Գրիգորյանի: Նա փաստացի աշխատանքի չի գնում, նիստերի չի մասնակցում, բայց պետական բյուջեից աշխատավարձ և հավելավճար է ստանում: Նույն կերպ փորձում են շահագրգռել ՍԴ մյուս դատավորներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետը:

«Ցավալին այն է, որ խնդրի լուծման այս մեթոդաբանությունը կարող է ԱԺ-ի հեղինակությունն ավելի իջեցնել: Ազգային ժողովի վարկանիշին առաջին լուրջ հարվածն այն էր, որ խորհրդարանը դիմեց ՍԴ՝ նախագահին պաշտոնանկ անելու հարցով, իսկ ՍԴ առաջին ապտակը, անարգանքն այն էր, որ ընդհանրապես վարույթ չընդունեց դիմումը: Երկրորդ ապտակն ավելի խորը կլինի. օրենքն ուժի մեջ կմտնի, և ԱԺ այն պատգամավորները (1/5-ը), ովքեր այս օրենքին դեմ են քվեարկել, դիմում են Սահմանադրական դատարան, և այս փոփոխությունը ՍԴ-ն ճանաչում է հակասահմանադրական և ուժը կորցրած:

Այսօր գործող իշխանությունների կողմից շարունակվում են այդ արատավոր գործընթացները, այն է՝ եթե նախկին իշխանությունները խեղաթյուրում էին օրենքի, իրավունքի, սահմանադրության էությունն ու տրամաբանությունը, ապա նույն ուղղությամբ ընթանում են այսօրվա իշխանությունները, մինչդեռ հեղափոխությունը որակապես լրիվ նոր մակարդակ պետք է ապահովեր պետական կառույցի զարգացման համար»,- հավելեց նա:

Վարդան Այվազյանի դիտարկմամբ՝ վտանգավոր է, երբ պետական կառույցը և իրավական համակարգը կորցնում են իրենց իմաստն ու բովանդակությունը:

«Օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել նեղ անձանց շրջանակի համար: Սա կարող է շատ վատ նախադեպ հանդիսանալ, և մեր երկրում իրավունքը կորցնի իր էությունը: Նախկին իշխանությունից եկող այդ շարունակական գործընթացով անէանում է պետական կառույցի էությունը: Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք: Շուտով պետք է ձևավորվի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով: Այս նույն տրամաբանությամբ փոփոխությունների արդյունքում կարող ենք ունենալ դրույթներ, որ, օրինակ՝ ՍԴ դատավոր լինելու չափանիշերով՝ այն անձը, ով կողմ է Ստամբուլյան կոնվենցիային, կարող է լինել Սահմանադրական դատարանի դատավոր կամ ԱԺ պատգամավոր: Եթե նման անտրամաբանական մոտեցումները թույլատրելի են, ապա ԱԺ պատգամավորի համար նախատեսված ցենզերին կարելի է ավելացնել նաև Ստամբուլյան կոնվենցիային կողմ լինելը: Ով կողմ չէ, նա ԱԺ պատգամավոր լինել չի կարող: Նույն տրամաբանությամբ՝ հաջորդ քայլով կարելի է մեծ գումարներով թոշակի ուղարկել ԱԺ այն պատգամավորներին, ովքեր դեմ են Ստամբուլյան կոնվենցիային: Եվ այսպես ունենում ենք արատավոր երևույթների շրջափուլ, և պետությունը վերածվում է կրկեսի: Այն, որ գործող ՍԴ նախագահից ու անդամներից շատերից պետք է ազատվել՝ դեմ չեմ, դա բխում է Սահմանադրության ոգուց, էությունից, բայց խնդրի լուծման այս մեթոդաբանությունը, կարծում եմ՝ տեղին չէ»,- նշեց սահմանադրագետը:

Լուծման տարբերակն էլ, ըստ նրա, սահմանադրական փոփոխություններն են:

«Սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն խիստ գրագետ, հայեցակարգային և իմաստավորված և պետք է միտված լինեն պետական կառույցի կատարելագործմանը: Սակայն գործող Սահմանադրությունը մի շատ լուրջ խութ ունի. ցանկացած սահմանադրական փոփոխությունների նախագիծ պետք է ստանա Սահմանադրական դատարանի համաձայնությունը, որպեսզի դրվի հանրաքվեի: Բնականաբար, եթե նախագծերն այսօրվա ՍԴ-ի սրտով չլինեն, կարող են խոչընդոտել հանրաքվեի իրականացմանը: Այս տեսակետից տվյալ սահմանադրական դրույթը նույնպես անտրամաբանական է, որովհետև Սահմանադրությամբ պետության և իշխանության բացարձակ սեփականատերը համարվում է ժողովուրդը, և նրա կամքը բարձր է ամեն ինչից: Եվ այս պարագայում Սահմանադրական դատարանը չի կարող որոշել՝ ժողովրդի կամքը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Նախագիծը պետք է դրվի հանրաքվեի, և ժողովուրդը որոշի քվեակությամբ՝ այն պե՞տք է ընդունվի, թե՞ ոչ: Եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը հստակ տրամաբանական լինի և հիմնավորված, կարծում եմ՝ միայն այս պարագայում է հնարավոր, որ իշխանության կողմից մեկ փոքր հեղափոխություն ևս լինի, իշխանության կողմից հաշվի չառնվի ՍԴ խոչընդոտը, և դա դրվի հանրաքվեի, և խնդիրը լուծվի: Հակառակ պարագայում դոփելու ենք այս արատավոր շրջափուլի մեջ»,- նկատեց Վարդան Այվազյանը:

Լրահոս
Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Րոպե առաջ ձերբազատվել է պետք սուտասան ու մեր ժողովրդին իրար դեմ հանող ղեկավար կոչեցյալից Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունի քաղաքի ԲԿ-ում ցուցաբերվել է համապատասխան օգնություն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան 1996թ.-ին Հրայր Թովմասյանը պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոմանք ընտրակեղծարարների թիմից էին Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իսկ մենք դողում ենք, վախենում ենք․ Լուկաշենկոն խոսել է Բելառուսին ստորացնելու մասին Փաշինյանի ասուլիսի ընթացքում, փաստորեն, փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Երվանդ Վարոսյան Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ) ՍԴ նախագահին հրաժարական պարտադրելը, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել, մարդկային ստորություն է Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan