AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Խնդրանք ՍԴ դատավորներին!

Այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամ ավելի ճիշտ` ՍԴ դատավորների «պարապության նպաստի» վերաբերյալ նախագիծը։ Այս նախագիծը շատ կարեւոր է դիտարկել երեք հարթությունից՝ իրավական, քաղաքական եւ բարոյական։ Եթե հարցը քննարկում ենք բարոյական տեսանկյունից, ապա հարցի հիմնական հասցեատերը ՍԴ դատավորներն են, եւ էական է այն հարցը, թե արդյոք նրանք կշարունակեն դիմակայել, թե ոչ։

Նախագծի հեղինակները պնդում են, որ նախագիծը պատվով կամ արժանապատիվ հեռանալու մասին է:

Ասում են` մարդկանց մեջ այնքան ծիծաղելի չեն այն հատկանիշները, որոնք նրանք ունեն, որքան նրանք, որոնց նրանք հավակնում են: Իշխանության շատ ներկայացուցիչներ են հավակնում այնպիսի հատկանիշների, որ չունեն։ Պատվի ու արժանապատվության մասին խոսելիս թերեւս արժե, որ իրենք իրենց հարց տան թե`
Արժանապատի՞վ է արդյոք, խոսել իրավական պետության մասին, սակայն մասնակցել երկրում այնպիսի դատական համակարգի կերտմանը, ուր Բարձր դատարանի դատավորները հեռացվում են քաղաքական պատճառներով, նրանց ընտանիքի անդամները և իրենք ճնշումների են ենթարկվում քաղաքական պատճառներով և ուր սկզբունքայնությունը համարվում է թերություն, օրենքին ծառայելը` արատ, իսկ հավաքական «Հրաչներից» բաղկացած դատական համակարգը` ինստիտուցիոնալ երազանք ։

Այս համատեքստում, կարծում եմ` ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել՝ զերծ ավելորդ աղմուկից եւ պաթոսից։ Ուստի ես՝ որպես ՀՀ քաղաքացի ԽՆԴՐՈՒՄ եմ`

• ՍԴ դատավոր պարոն Արայիկ Թունյանին`
Շարունակեք այն պարկեշտ ու բարոյական ուղին, որ անցել եք ձեր կյանքի ընթացքում, դիմակայեք այն ճնշումներին, որոնք կիրառվում են Ձեր հանդեպ` կապված Ձեր որդու ծառայության հետ և ոչ միայն,

• ՍԴ դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանին`
Շարունակեք իրական դատավորի կոչմանը հավատարիմ Ձեր արժանավոր ուղին, դիմակայեք բոլոր ճնշումներին ու ցույց տվեք Ձեր վերաբերմունքը էժան հնարքներին (բարձր պաշտոնի շինծու խոստում և այլն)

• ՍԴ դատավոր պարոն Աշոտ Խաչատրյանին
Շարունակեք ցուցաբերել կամային բարձր հատկանիշներ, չընկրկել այն ճնշումներից, որոնք Ձեր վրա գործադրվում են` Ձեր որդիների տարբեր գործունեությունների հետ կապված

• ՍԴ դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանին
Շարունակեք որպես սկզբունքային եւ ուժեղ կին ամուր մնալ ու դիմակայել բազմաթիվ ճնշումների` օրինակ ծառայելով Ձեր դստեր համար

• ՍԴ դատավոր պարոն Ֆելիքս Թոխյանին
Դիմակայեք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների հետ կապված տարբեր շանտաժներին ու ճնշումներին, ապացուցեք, որ ՍԴ դատավորների վերաբերյալ իշխանական քարոզչամեքենայի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում

• ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին
Շարունակե՛ք: Ուղղակի նույն կերպ շարունակեք:

Հարգե՛լի տիկնայք և պարոնայք

Շարունակեք բարձր պահե՛լ ամենաթանկը` ձեր արժանապատվությունը ու դուք կգնահատվեք` պատմության ու սերունդների կողմից: Ձեր անցած ուղու վերջաբանը իշխանության կողմից ձեզ առաջարկվող անփառունակ «պարապության նպաստը» չէ` ՀՀ քաղաքացիների հաշվին:

Պատմությունը գլխիկոր հեռացածներին համարելու է ոչ թե պատվով հեռացածներ, այլ նպաստի համար ամենակարեւոր մարտի ժամանակ ՊԱՏԻՎ ՎԱՃԱՌԱԾՆԵՐ։ Ավելին` ցանկացած հաջորդ իշխանություն վերացնելու է ‹‹պարապության›› նպաստը, որովհետեւ չի կարող ՀՀ քաղաքացու հաշվին ոչինչ չանելու համար միլիոններով նպաստ ստանալը դիտվել իրավաչափ ու բարոյական որևէ իշխանության դեպքում։

Հ.Գ. Ակնհայտ է, որ ոչինչ չանելու համար գումար տալը նորմալ է այս իշխանության համար, քանզի իրենք նշանակել են ՍԴ դատավոր (Վահե Գրիգորյան), ով բյուջեից ոչինչ չանելու համար արդեն ամիսներ շարունակ գումար է ստանում ու արհեստական «ճգնաժամ» հորինում: Պարապության նպաստի իրական շահառուն հենց նա է:

Հ.Գ.1 Իրավական ու քաղաքական հարթություններին կանդրադառնամ առաջիկայում: Դրանց հասցեատերը Արմեն Սարգսյանն ու իշխող քաղաքական ուժն են:

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լրահոս
Այս տարի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը բավական բարձր եմ գնահատում․ Ռոբերտ Քոչարյան Վարչապետն իր բնույթով դերասան և շոումեն է, իսկ պատերազմող երկրի համար դա ամենամեծ մարտահրավերն է. ռազմական փորձագետ Մոսկվայի օդանավակայաններում ամպամած եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ ԱԺ ճեպազրույցներ. ՈՒՂԻՂ Հայոց բանակի օրը Ոստիկանությունը շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց քաղաքական ակտիվիստների Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Արցախում զինծառայող է վիրավորվել Արցախի նախագահը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում են ունեցել «Իրավունք». Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ «Հրապարակ». 37 թվի տնազ «Իրավունք». Սասուն Միքայելյանը «լեզու չի գտնում» ԵԿՄ-ականների հետ «Իրավունք». «Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները «Հրապարակ». Ամուլսարը փրկելու նոր ճանապարհ «Փաստ». Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ «Հրապարակ». «Պատահականություն է», որ բոլոր կասկածյալներն իշխանության ընդդիմախոսներն են «Փաստ». Փաշինյանի ամեն գրառում, ասուլիս, «լայվ» նվազեցնում է նրա վարկանիշը «Հրապարակ». Կանխատեսվում է սփյուռքահայերի մեծ ներհոսք Հայաստան «Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել Քաղաքական հետապնդում է․ Նարեկ Սամսոնյանը՝ իրեն բերման ենթարկելու մասին (Տեսանյութ) «Մինչև վերջ գնալու եմ». Հրայր Թովմասյան (տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ընդդիմադիր ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց․ ուղիղ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan