Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան

Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Եվ էլի նոր դոզա Բրատիսլավայում կայացած չբանակցություններից: Նախկին ՀՀՇական, ներկա Նիկոլական Իգիթյանը մեզ հայտնում է, որ պարզվում է` Նիկոլը որևէ խնդիր չի տեսնում, եթե բանակցություններին մասնկացի Ղարաբաղի ադրբեջանական համայնքը:

Հետո՞, տղերք ջան, է՞լ ինչ եք չբանակցել հասարակությունից ծածուկ` Դուշանբեից մինչև Բրատիսլավա: Էլ ի՞նչ կենսական նշանակություն ունեցող դրույթներ են ձեր կողմից ընկալվում որպես վրիպակ, բացի նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորն է հանդիսանում: Մի ամաչեք, միանգամից ասեք, թե էլ ինչ ղալլաթներ եք արել այս տարիուկեսում:

Հ.Գ. Դեռ կա՞ն կասկածողներ, որ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելը ամենաակտուալ ու ամենաօրհասական հարցն է հիմա, քանի դեռ էս նախկին նախկինները կամա, թե ակամա տոտալ ֆիասկոյի առջև չեն հասցրել բոլորիս:

Հ.Գ.Գ. Չգիտեմ դուք ոնց, քայլարաստներ ջան, բայց մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք, որպես Արցախը հանձնողներ: Մենք ուղղակի զրկելու ենք ձեզ` դա անելու բոլոր գործիքներից:

Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում