Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձնացնել քրգործի՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի մասերը և դրանք քննել առանձին, ինչն էլ, ըստ փաստաբանի, ոչ իրավաչափ է:

«Մեկ անգամ ևս փաստում եմ, որ, ցավոք, ընտրովի արդարադատություն է իրականացվում Մանվել Գրիգորյանի գործով, և որպես իրավապաշտպան փաստում եմ, որ ինչու չէ՝ նաև մեր առողջության, նյարդերի, ժամանակի հաշվին թույլ չենք տալու, նման բան, Հայաստանում պետք է ձևավորենք անկախ դատական իշխանություն»,-ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 62-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում